Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է լեհական Կյոլցե քաղաք: Հանդիպման ընթացքում Կյոլցեի հայերի ասոցիացիան եւ ՈՒՀՄ-ի Վինիցի ներկայացուցիչ «Մասիս» միությունը համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:

Կողմերը կազմակերպությունների կապերի զարգացման եւ փոխգործակցության ամրապնդման պատրաստակամություն են հայտնել:

Ըստ Аnalitika.ua-ի, Ուկրաինայի հայերի միությունն այդ երկրի առաջին հասարակական կազմակերպությունն է, որը ներառվել է Եվրամիության թափանցիկության ռեեստրում: Առաջիկայում նախատեսվում է Բրյուսելում ՈՒՀՄ-ի ներկայացուցչություն բացել: