Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավատարիմ է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման եւ երկու պետությունների խաղաղ գոյակցության գաղափարին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նա ասել է Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների մեկնարկից առաջ:
«Մենք երբեք չենք հրաժարվի խաղաղություն հաստատելու հույսից, եւ ես նախկինի պես հավատարիմ են երկու պետությունների խաղաղ գոյակցության գաղափարին, ապառազմականացված պաղեստինյան պետությանը, որը կճանաչի հրեական պետությունը»,- պարզաբանել է իսրայելցի գործիչը:





























