Martin Jetpack ռեակտիվ ուսապարկը, որը մինչեւ 74 կմ/ժ արագություն է զարգացնում, վաճառքի կհանվի 2016 թվականին: Այս մասին հայտարարել են արտադրող ընկերության ներկայացուցիչները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ռեակտիվ ուսապարկը 200-250 հազար դոլար կարժենա: Այն կարող է մարդուն մինչեւ 900 մետր բարձրացնել եւ մեկ լիցքավորմամբ 50 կմ ընթանալ:
Ենթադրվում է, որ առաջինն այն ձեռք կբերեն արտակարգ իրավիճակների ծառայությունները, ինչից հետո ուսապարկը կառաջարկեն գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչներին եւ նավթագազային արդյունաբերության աշխատակիցներին: Ուսապարկն անձնական նպատակներով օգտագործելու համար կարող են ձեռք բերել նաեւ անհատ գնորդներ:





























