Բրյուսելի դատարանը Facebook-ին պարտավորեցրել է 48 ժամվա ընթացքում դադարեցնել օգտատերերին հետեւելը եւ նրանց տվյալների մշակումը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Le Soir պարբերականին:

Դատարանի որոշումը չկատարելու դեպքում Facebook-ը ստիպված կլինի ուշացման յուրաքանչյուր օրվա համար 250 հազար եվրո վճարել անձնական կյանքի անձեռնմխելիության պաշտպանության բելգիական հանձնաժողովին:

Հունիսին հանձնաժողովը դատական հայց էր ներկայացրել Facebook-ի դեմ: Հատուկ հետաքննության արդյունքում հանձնաժողովը պարզել է, որ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի օգտատերերի համար սահմանված նոր պայմանները խախտում են անձնական կյանքի պաշտպանության մասին բելգիական եւ եվրոպական օրենսդրությունը: