Բրիտանական Goldgenie ընկերությունը, որը մասնագիտացել է սմարթֆոնների եւ բջջային սարքավորումների ձեւավորման հարցում, նոր IPad Pro-ի դիզայնի մի քանի տարբերակ է ներկայացրել:
Գաջեթները ներկայացվել են երեք տարբերակով՝ պլատինից, վարդագույն ոսկուց եւ դեղին ոսկուց: Սարքերը կարելի է արդեն պատվիրել: Գինը տատանվում է 1,4-2,7 հազար դոլարի սահմաններում, հաղորդում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ առցանց խանութներում IPad Pro-ն կհայտնվի նոյեմբերի 11-ից: Վաճառքը մեկնարկում է ավելի քան 40 երկրներում, ներառյալ Ռուսաստանում:
































