Կանադական 3RDiTEK սթարտապը Indiegogo քրաուդֆանդինգային հարթակում արշավ է սկսել գլխի օղակապ-տեսախցիկի արտադրության համար գումարներ հավաքելու նպատակով։ 

Սարքն իրենից ներկայացնում է օղակապ, որը հագցնում են գլխին եւ որի կենտրոնում տեսախցիկ է տեղադրված։  Մեկանգամյա սեղմամբ տեսախցիկը լուսանկար է անում, իսկ եթե մատդ անցկացնես օղակապով, տեսախցիկը կսկսի  HD ձեւաչափով տեսանյութ նկարահանել։  Տեսախցիկի վերաբերյալ բոլոր տվյալները հնարավոր կլինի Bluetooth մոդուլի միջոցով փոխանցել սմարթֆոնին։ Մշակողների խոսքով,  օղակապ-տեսախցիկի մարտկոցի աշխատանքի ժամանակը մոտավորապես այնքան կլինի, որքան ժամանակակից սմարթֆոնների մեծամասնությանը, տեղեկացնում է  Gazeta-ն։

Այժմ սարքը նախագծման փուլում է։ Հետագայում նախատեսված է սարքին բարձրախոս ավելացնել, առկայծման հնարավորություն եւ հիշողության քարտ։ Սարքի արժեքը 450-ից 500 դոլար կկազմի։ Սերիական թողարկումը նախատեսված է 2016-ի վերջի 2017-ի սկզբի համար։