ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը կարծում է, որ  պատմությունը դեռ պետք է դատի՝ արժե՞ր 7-ամյա պատերազմն Իրաքում այն գինը, որ վճարեցին ամերիկացիները, գրում է New York Times թերթը:

Գեյթսն Իրաքի Էր-Ռամադի բնակավայրում հայտարարել է, թե ամերիկյան զինծառայողներն Իրաքում «անհավատալի բան արեցին, բայդ դեռ պետք է պարզել, թե ինչպես կգնահատի ժամանակը»:

Գեյթսը նշել է, որ պատերազմն ստվերվեց այն հանգամանքով, որ ամերիկացիները որոնում էին Սադամ Հուսեյնի զանգվածային ոչնչացման զենքը, սակայն այն այդպես էլ չգտան:

7 տարում Իրաքում 4400 ամերիկացի զինծառայող է զոհվել: «Ես գիտեմ, որ դուք երբեք չեք մոռանա այն զինվորներին եւ ծովային հետեւակայիններին, որոնց արյունն է թափվել այստեղ»,- ասել է Գեյթսը Իրաքում մնացած ամերիկացի զինվորներին: