SimpleReach վերլուծական ընկերության տվյալներով՝ Facebook-ի միջոցով խոշոր լրատվական կայքերին անցնող օգտատերերի թիվը 2015թ. հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում միջինում 32 տոկոսով պակասել է, հայտնում է Fortune-ը։
10 խոշորագույն մեդիաների տրաֆիկի անկումը կազմել է 42.7 տոկոս։ Այս տվյալները հաստատում է SimilarWeb-ը, որը հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում հետեւել է Facebook-ից 50 խոշոր լրատվական կայքերին անցնելու հաճախականությունը։ Այսպես՝ Huffington Post-ի այցելությունները պակասել են 60.1 տոկոսով եւ կազմել 16 մլն օգտատեր։ Fox News-ի այցելությունները պակասել են 48.2 տոկոսով, BuzzFeed-ինը՝ 40.8 տոկոսով, փոխանցում է Gazeta-ն։
Ամենամեծ անկումը գրանցվել է փետրվարին՝ 75 տոկոս։





























