ԼՂՀ նախագահ Սահակյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի վերանորոգված կենտրոնական պուրակի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք: