Ռուսաստանն առաջին անգամ նշում է Երկրորդ աշխարհամարտի ավարտման տարեդարձը որպես պետական տոն:

1945թ. սեպտեմբերի 2-ին աշտոնապես ավարտվել է պատերազմը, այդ օրը ստորագրվել է Ճապոնիայի կապիտուլյացիայի ակտը: Այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել դաշնակից երկրների, այդ թվում՝ Խորհրդային Միության ներկայացուցիչները:  ՌԴ Պետդումայի պատգամավո Ռուսլան Կոնդրատովը հայտարարել է, թե սեպտեմբերի 2-ը Ռուսաստանի զինվորական փառքի օր հռչակելը չի ազդի ռուս-ճապոնական հարաբերությունների վրա: «Մենք պատերազմել ենք ոչ թե ճապոնացի ազգի, այլ ագրեսիվ ճապոնական միլիտարիզմի դեմ: Դա փաստ է: Եւ գլխավորը, որ պետք է մեզ այսօր, պատմական փաստերի օբյեկտիվ եւ ողջամիտ գնահատականն է»,- ասել է նա:

Երկրորդ աշխարհամարտին մասնակցել են 62 պետություններ, որոնց տարածքում ապրել է երկրագնդի բնակչության 80 տոկոսը: Զինված ուժեր են զորակոչվել 110 միլիոն մարդ: Մարդկային կորուստները կազմել են 55 միլիոն: Ամենամեծ կորուստները կրել են ԽՍՀՄ-ը, Չինաստանը, Գերմանիան, Ճապոնիան եւ Լեհաստանը: