Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիսավոր ճաշը կարող է չկայանալ՝ ճաշացանկի առնչությամբ երկու երկրների ղեկավարների միջեւ տարաձայնությունների պատճառով:

Իրանական կողմը հրաժարվել է ճաշից, քանի որ մասնակիցներին ֆրանսիական գինի են առաջարկելու, մինչդեռ իսլամն արգելում է ալկոհոլի օգտագործումը: Le Monde-ի փոխանցմամբ, Ելիսեյան պալատում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն որոշ պաշտոնյաներ «չեն թաքցնում դժգոհությունը», քանի որ ճաշի ընթացքում պետք է անդրադարձ կատարվեր մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում՝ սիրիական պատերազմին եւ Թեհրանի միջուկային խնդրի շուրջ Համաձայնագրի իրականացմանը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, առաջին անգամ չէ, որ իրանական եւ ֆրանսիական ղեկավարների բանակցությունները դժվարանում են արարողակարգային տարաձայնությունների պատճառով: