Google-ն իր Maps քարտեզագրության ծառայությունում քարտեզները դիտելու, նավիգացիայի եւ որոնման օֆլայն-ռեժիմ է գործարկել: Այս մասին ասված է ընկերության բլոգում: Նոյեմբերի 10-ից Android-ով հավելվածի օգտատերերը, իսկ iOS-ի օգտատերերի համար ծառայություը հասանելի կլինի առաջիկայում:
Որպեսզի քարտեզներն աշխատեն օֆլայն-ռեժիմով, հարկավոր է նախապես դրանք ներբեռնել հեռախոսում՝ ներբեռնելով կոնկրետ քաղաքի սխեման: Հիշողությունը տնտեսելու համար քարտեզներում տեղանքի լուսանկարներ չեն լինի. հասանելի կլինեն միայն անվանումները, վարկանիշը (աստղերի քանակը), աշխատանքի ռեժիմը եւ կազմակերպության հեռախոսահամարը:
Ըստ Lenta-ի, ավելի վաղ աֆլայն-ռեժիմով գործառույթներ հասանելի էին Nokia-ի Here եւ Mail.ru ընկերության Maps.me ծառայություններում: Սակայն առաջին ծառայությունն անվճար առաջարկվում է Windows սմարթֆոններում, իսկ Maps.me քարտեզներն ավելի պակաս ֆունկցիոնալ են:
Google Maps-ից ամեն ամիս ավելի քան 1 մլրդ մարդ է օգտվում ամբողջ աշխարհից: Ծառայությունում շուրջ 200 երկրի քարտեզ է հասանելի:





























