Ղազախստանի իշխանությունները հանել են երկրի տարածքում LiveJournal բլոգ-ծառայության արգելափակումը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ղազախստանի ներդրումների եւ զարգացման նախարարության Կապի, տեղեկացվածության եւ տեղեկատվության հանձնաժողովին:
Պարզվում է, որ գերատեսչությունը LiveJournal-ի հասանելիությունը վերականգնելու որոշումը կայացրել է բլոգ-հարթակի վարչակազմի կողմից Ղազախստանի դատական իշխանությունների որոշումները կատարելուց հետո, որոնք վերաբերում են այդ ռեսուրսում հակաիրավական նյութերի հեռացմանը:
«LiveJournal-ի ներկայացուցիչները հայտնել են բլոգ-հարթակից ահաբեկչության եւ կրոնական էքստրեմիզմի քարոզչության նշաններ, ահաբեկչական ակտեր կատարելու եւ պայթուցիկ սարքեր պատրաստելու կոչեր պարունակող նյութերի հեռացման մասին»,-նշված է մամուլի հաղորդագրությունում:
Նշենք, որ LiveJournal-ի հասանելիությունը Ղազախստանում դադարեցվել է 2011 թվականի օգոստոսին՝ Աստանայի Սարիարքինի դատարանի հանձնարարությամբ:





























