Սեպտեմբերի 2-ի գիշերը Ինգուշեթիայում անհայտ անձինք կրակահերթ են արձակել հանրապետության Սունժենի շրջանի ոստիկանության անձնակազմի հետ աշխատանքների գծով պետի տան ուղղությամբ: Արդյունքում սպանվել է ոստիկան տանտերը, իսկ նրա կինը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է The Moscow Post-ը` հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին:
Սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Դիմակավոր հանցագործները 2 հոգի են եղել, որոնք օգտագործել են խլացուցիչով զենք: Հետաքննությունը մի քանի վարկած է առաջ քաշել, որոնցից հիմնականն այն է, որ սպանությունը կատարվել է ոստիկանի ծառայողական պարտականություններին խոչընդոտելու նպատակով:



























