Տաջիկստանի ազգային անվտանգության պետկոմիտեի ղեկավարությունը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ինչպես հայտնել է Տաջիկստանի նախագահի մամուլի քարտուղարը, Էմոմալի Ռահմոնը ընդունել է հրաժարականը: ԱԱՊԿ նախկին ղեկավար Հայրիդդին Աբդուրահիմովի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Սայմիմուն Յաթիմովը՝ ԱԱՊԿ պետի տեղակալը: Փոխվել են նաեւ ԱԱՊԿ պետի մյուս տեղակալները:
Ինչպես նշում է «Վեդոմոստին», հրաժարականը կապված է օգոստոսի 24-ին ԱԱՊԿ մեկուսարանից վտանգավոր հանցագործների աննախադեպ փախուստի հետ: Այդ ժամանակ փախել էր 25 վտանգավոր հանցագործ, այդ թվում՝ ՌԴ 6 քաղաքացի: Նրանք սպանել էին պահապաններից 6-ին:




























