Թուրք-ադրբեջանական արտադրության ատրճանակները ցուցադրվելու են AAD-2010 ցուցահանդեսում, որ կայանալու է ՀԱՀ-ի Քեյփթաուն քաղաքում:

Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջանը ծրագրում է զենքի եւ պաշտպանական սպառազինության լայն ընտրանի ցուցադրել: Այդ զենքի մեջ է լինելու Ադրբեջանի զինված ուժերում օգտագործվող «Ինամ», «Զաֆար-Կ» եւ «Զաֆար» ատրճանակները, որոնք արտադրվել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Իղլիմ» ձեռնարկության եւ թուրքական TİSAŞ ընկերության կողմից: Թուրքական ընկերությունը հայտնել է, որ ցուցադրվելու են «Զիգանա», «Կանունի» եւ «Ֆաթիհ» ատրճանակները:

Նշենք, որ թուրքերն ու ադրբեջանցիները 50-ական տոկոս փայաբաժին ունեն ատրճանակների արտադրության մեջ: Ատրճանակները տեղավորում են 15 փամփուշտ, սակայն կարող են օգտագործել մինչեւ 18-20 փամփուշտներով պահունակներ: