Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի տեղակայումը չի համապատասխանում Անկարայի շահերին։ 1news.az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական քաղաքական կենտրոնի վերլուծաբան Ամանդա Պոլը։

Նրա խոսքով, Բաքուն, հավանական է, կողջուներ Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի տեղակայումը, սակայն այժմ դա Թուրքիայի շահերից չի բխում։

«Նախ, որպես ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան առանց այդ կառույցի անդամների հետ խորհրդակցելու չի կարող նման որոշում ընդունել, որովհետեւ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում հավասար կլինի Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ներկայությանը։ Եւ այս համատեքստում շատ կարեւոր կլինի այն, թե ինչ կասի ԱՄՆ-ը։ Բացի այդ, Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ցանկություն չունի վտանգել Կրեմլի հետ հարաբերությունները, հատկապես, որ Նախիջեւանում բազայի ստեղծումը Կրեմլի կողմից բացական կերպով կընդունվի։ Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավացնելու ուղղությամբ Թուրքիան զգալի ժամանակ է ծախսել, ապա ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու Անկարան պետք է գնա նման քայլի»,- նշել է Պոլը։