Microsoft-ը փորձել է գաղտնի Windows 10 օպերացիոն համակարգը տեղադրել Windows 7-ի եւ Windows 8-ի օգտատերերի համակարգիչների վրա: Այս մասին գրում է Forbes-ը:

Դա հայտնաբերվել է, երբ օգտատերերն իրենց համակարգչի վրա թարմացման ստանդարդ փաթեթ են տեղադրել եւ վերբեռնել կամ երբ օգտատերերը ստուգել են թարմացումների պատմությունը: Microsoft-ը խոստովանել է, որ նման խնդիր իսկապես գոյություն ունի, բայց ընկերությունում դա վերագրել են ավտոմատ թարմացման սխալին:

Ըստ Gazeta-ի, հնարավոր է, որ դա տեղի է ունենում Windows 10-ի տեղադրման թվի անկման ֆոնին: