Ամերիկյան Microsoft կորպորացիան ԱՄՆ սահմաններից դուրս ապրող իր օգտատերերին թույլ կտա տվյալները պահպանել եվրոպական նոր կենտրոններում, որոնք ստեղծվել են հատուկ ԱՄՆ կառավարության կողմից հետեւելուց խուսափելու համար:
Ըստ Financial Times-ի, այսօրվա դրությամբ սա ամենից ռադիկալ եւ կտրուկ պատասխանն է համացանցին հետեւելու հարցում ամերիկյան սկանդալին:
Չորեքշաբթի ՏՏ կորպորացիան հայտարարել է Գերմանիայում տվյալների նոր կենտրոններ ստեղծելու մասին, որոնք աշխատելու են գերմանական Deutsche Telekom հեռահաղորդակցության ընկերության վերահսկողության ներքո: Այս որոշման նպատակն է օգտատերերի տվյալները «թաքցնել» եվրոպական մի շարք երկրների կառավարություններից եւ ընկերություններից:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, տեխնոլոգիաների ոլորտի վերլուծաբաններն այս իրադարձությունը «բեկումնային» են համարում, երբ ամերիկյան ընկերությունը խոստովանում է, որ չի կարող իր օգտատերերին պաշտպանել ԱՄՆ կառավարությունից:





























