Սիեթլից PicoBrew մշակողների խումբը Kickstarter կայքում ներկայացրել է գարեջրի համար նախատեսված աշխարհում առաջին 3D տպիչը՝ Pico անվանումով:
Գարեջուր պատրաստելու համար հարկավոր է տարայի մեջ ջուր, գայլուկ եւ գարու հատիկներ լցնել եւ սկսել եփել խմիչքը: Մեկ անգամից կարելի է 5 լիտր գարեջուր պատրաստել: Ընդ որում, սարքը կարող է մի քանի տեսակի գարեջուր եփել:
Ըստ kedem.ru-ի, վաճառքի հանվելու դեպքում Pico-ն 999 դոլար կարժենա: Սակայն Kickstarter կայքում 3D տպիչը պատվիրելու պարագայում այն հնարավոր կլինի գնել 499 դոլարով:





























