Իրանը եւ Իրաքն իրանական բնական գազի մատակարարման շուրջ պայմանագիր են ստորագրել: Այս մասին գրում է ՇԱՆԱ գործակալությունը:

Ըստ ՏԱՍՍ-ի, փաստաթղթով նախատեսվում է, որ Իրանն ամեն օր Իրաք 25 մլն խ.մ. գազ է արտահանելու:

Մինչ այդ Իրանական ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն Ալի Ռեզա Քամելին նշել է, որ Թեհրանը պատրաստ էր արտահանումն ավելի վաղ սկսել, սակայն Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքի պատճառով արտահանումը հետաձգվում էր:

Գազը մատակարարվելու է Պարսից ծովի Հարավային Պարս իրանական հանքավայրից, 270 կմ-անոց խողովակաշարով: