Ռուսաստանի նախագահի վերջերս Երեւան կատարած այցը փոքր-ինչ հանգստացրեց Ղարաբաղի շուրջ ծավալված կրքերը, իսկ Ադրբեջան այցը ցուցադրելու է Հարավային Կովկասում երկու թշնամի երկրների հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու Ռուսաստանի ձգտումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը՝ խոսելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ սեպտեմբերին 2-ին Ադրբեջան կատարելիք այցի եւ հետագա արդյունքների մասին:
Նրա խոսքով, Ադրբեջանում ձգտելու են օգտագործել Ռուսաստանի նախագահի այցն իրենց տարածաշրջանային դիրքերն ամրապնդելու նպատակով՝ ակնարկելով այլ գործընկերների հետ կապերի զարգացման գերակայության հնարավորության մասին: Փորձագետը չի կիսում ադրբեջանցի գործընկերների կարծիքը, թե Բաքվում կայանալիք բանակցությունները կարող են ինչ-որ կերպ ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: «Այդ կարծիքներն արտացոլում են ինչ-ինչ սուբյեկտից ակնկալիքներ, քան բարդ իրականությունը»,- ասել նա: Բաքուն ձգտում է կարգավորել ղարաաբղյան խնդիրը որոշակի պայմաններով, սակայն Ռուսաստանը բազմիցս ազդարարել է իր դիրքորոշումը, որ որեւէ երրորդ ուժ չի կարող կողմերին պարտադրել հակամարտության լուծումը: «Ռազմական գործողություների վերսկսումը չի բխում ոչ մի Ռուսաստանի, այլեւ հակամարտության կողմերի շահերից»,- հայտարարել է Արեշեւը:
Նա կանխատեսել է բանակցությունների ըթնացքում քննարկվելու է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, որի կտրուկ սրումը կարող է պարզապես պայթեցնել տարածաշրջանը: «Հիշեցնենք, որ հենց իրանական գործոնով է պայմանավորված Ադրբեջանին C-300 վաճառելու փաստը»:




























