Մոսկվա-Հոնկոնգ չվերթի օդանավը չնախատեսված վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի օդանավակայանում այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկին շտապ բուժօգնություն է անհրաժեշտ եղել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների իր աղբյուրը:

«Օդանավը վայրէջք է կատարել գիշերը ժամը 2-ին: Օդանավից իջեցրել են ուղեւորին, որի մոտ կույր աղիքի սուր նոպա է սկսվել»,-հաղորդել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ դրանից անմիջապես հետո օդանավը շարունակել է ճանապարհը:

«Աէրոֆլոտի» տեղեկատվությամբ, խոսքը SU-212 չվերթի մասին է, որը օդ է բարձրացել նոյմեբերի 11-ին ժամը 19.45-ին: