Microsoft-ի ճարտարագետները նոր ծրագրային գործիք են մշակել՝ Emotion API, որը թույլ է տալիս արհեստական ինտելեկտին լուսանկարի օգնությամբ որոշել մարդու հույզերը: Ծառայությունը կարող է լուսանկարի օգնությամբ «հաշվել» մի քանի միախառնված էմոցիաներ եւ ներկայացնել դրանց թվային կազմը:
Ծրագիրը հազարավոր նկարներում տարբերակում է կատաղությունը, ատելությունը, զզվանքը, վախը, ուրախությունը, հանդարտությունը, վիշտը եւ զարմանքը: Հույզերի վերաբերյալ տվյալները ծրագիրը ներկայացնում է 0-1 թվերի միջակայքում, հաղորդում է Vesti-ն:
Հիմա արդեն համացանցում կարելի է փորձարկել ծրագրի ցուցադրական տարբերակը: Ընդ որում, ներբեռնվող լուսանկարն իր ծավալով չպետք է գերազանցի 4 Մբ-ն կամ պակաս լինի 36 միքսելից:






























