Խոշորագույն համաշխարհային սոցցանցը հերթական հավելվածն է թողարկել։ Notify-ը, որն առայժմ մատչելի է միայն iPhone ունեցողների համար եւ միայն ԱՄՆ-ում, հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ «այնպիսի բաների մասին, որոնք կարեւոր են ձեզ համար եւ այնպիսի աղբյուրներից, որոնք դուք սիրում եք, եւ այդ ամենը՝ մի տեղում հավաքված»։
Նորույթի թողարկումից առաջ Facebook-ը համագործակցության մասին պայմանավորվածություն էր ձեռք բերել մի քանի լրատվամիջոցի հետ, որի շրջանակում նրանք Notify հավելվածում կապահովեն այսպես կոչված «կայանները»։ Դրանք իրազեկման ինքնատիպ կայաններ են, որոնք, օրինակ, հնարավորութուն են տալիս, իմանալ սիրելի թիմի հետ խաղում հաշիվն ինչպիսին է (FOX Sports), տեղեկանալ եղանակի տեսությանը (The Weather Channel), ծանոթանալ թեժ նորություններին (CNN) կամ էլ նայել նոր ֆիլմերի գովազդները (Fandango) , տեղեկացնում է Vesti-ն։
Notify-ը թողարկելով՝ Facebook-ը, ըստ էության ընդունում է, որ իր հիմնական արտադրանքը ալգորիթմով ֆիլտրված եւ վերատեսակավորված նորությունների ժապավեն է։ Notify-ը ստանում է նորությունների նույն ժապավենը, բայց տեսակավորված եւ իր կողմից ամբողջությամբ վերահսկելի։ Հավելվածում հնարավոր է ոչ միայն «կայաններ» ընտրել, այլեւ կարգավորել յուրաքանչյուր «էջը», նշել, թե որ ընկերությունների կամ մարզական թիմերի մասին լուրեր է անհրաժեշտ ուղարկել։





























