Simbe Robotics ընկերությունը ռոբոտ է մշակել, որը կարող է հսկել խանութների դարակները, հայտնում է MIT Technology Review-ն։
Tally անունով նոր ռոբոտը սքանավորում է դարակները, որոնց վրա դասավորված են ապրանքները։ Ռոբոտը շարժվում է դրանց արանքով եւ ապրանքները շարում դարակների վրա։ Ծրագրավորողների խոսքվ՝ դա կօգնի միլիարդավոր դոլարներ տնտեսել, քանի որ մարդուց արագ է ստուգում դարակների վրա դասավորված ապրանքները։ Ռոբոտը տեղաշարժվում է անվահարթակի միջոցով եւ տեղեկություններ է հավաքում այս կամ այն ապրանքի բացակայության մասին, պահեստում դրա քանակի եւ գնի մասին, փոխանցում է Gazeta-ն։





























