Հայաստանի եւ Ռուսաստանի պատասխանատու մարմինները շնորհակալության են արժանի Տուլայի մարզում վիրավորներին աջակցելու համար։ Այս մասին նոյեմբերի 12-ին կայացած կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա օպերատիվ աշխատելու համար երախտագիտություն է հայտնել ՌԴ վարչապետին, տրանսպորտի նախարարին եւ Տուլայի նահանգապետին, ինչպես նաեւ ՀՀ տրանսպորտի եւ առողջապահության նախարարներին։
Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել նոյեմբերի 3-ին, ինչի հետեւանքով զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։





























