Թուրքիան այս տարվա հուլիսի կրճատել է վառելիքի առաքումներն Իրան` 74 տոկոսով (մինչեւ 35 444 տոննա): Պատճառը միջազգային պատժամիջոցներն են, որոնք ուղղված են երկրի միջուկային ծրագրի դեմ: Այդկերպ, Թուրքիան միայն 35 444 տոննա վառելիք է ուղարկել, ինչը հավասար է մեկ տանկերի ծավալի, մինչդեռ հունիսին 138 673 տոննա էր ուղարկել: Նման տվյալներ է ներկայացրել երկրի վիճակագրական ծառայությունը, հաղորդում է Reuters-ը:
Իր հերթին, ինչպես նշում է RBC-ն, Իրանի կողմից առաջարկված գինը թուրքական առաքումների դիմաց, նվազագույնն է Միջերկրածովում գրանցված գնի համեմատ:
Նախկինում Թուրքիան Իրանին 600 մլն էր վճարել բնական գազի առաքումների պայմանավորվածությունները խախտելու համար: Տուգանքը վճարվել էր, քանի որ Թուրքիան ավելի քիչ էր ներմուծում իրանական գազ, քան նախատեսված է պայմանագրով:




























