Վրաստանի գյուղատնտեսության նախարար Բակուր Կվեզերելին հանդիպել է Թբիլիսիում Իրանի դեսպան Մաջիդ Սաբերի հետ: Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում ապագա համագործակցության հարցը: Հանդիպանը մասնակցել են Իրանի գյուղնախարարության մասնագետներ:

Քննարկվել են գյուղատնտեսական արտադրանքի մշակման, ջերմոցների շինարարության, մսի եւ մսակոմբինատների շինարարության հարցերը: Քնարկվել է նաեւ Վրաստան իրանական ցորենի ներմուծման հարցը:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, թե սկսել է ցորեն ներկրել Իրանից՝ Ռուսաստանում ցորենի արտահանման էմբարգոյի պատճառով: Այս տարի Իրանում ցորենի մեծ բերք է ակնկալվում: Ստացված 15 մլն տոննայից 2 մլն-ը արտահանվելու է: