Google-ը գործարկել է About Me նոր ծառայությունը, որը ցույց է տալիս օգտատիրոջ մասին ունեցած այն տեղեկությունը, որը գիտի ծառայությունը, եւ որը հասանելի է մյուս օգտատերերին։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։

Շատ օգտատերեր անհանգստանում են այն կապակցությամբ, թե ինչ տեղեկություն իրենց մասին գիտի Google-ը։ Նոր ծառայությունը հավաքում է իրեն հայտնի բոլոր տեղեկությունները, որոնք կապված են Google-ի հաշվին (YouTube, Google+, Google Drive եւ այլն)։ Բացի այդ, օգտատերը կարող է ինքը փոխել այս կամ այն տեղեկությունը։  Ծառայության գործարկման մասին պաշտոնապես տեղեկացրել է Google-ի բլոգը, փոխանցում է Gazeta-ն։