Կոնգոյի արեւելքում անհայտ գրոհայինները գնդակոծել են մասնավոր ինքնաթիռը, որում «Միջազգային բժշկական կորպուսի» բժիշկներ են եղել:
Գնդակոծման հետեւանքով ամերիկացի երեք եւ Վրաստանի մեկ քաղաքացի փախուստի են դիմել եւ ներկայումս թաքնվում են անտառում: Բժիշկներին գտնելու եւ օգնելու համար ՄԱԿ-ը խաղաղարարներ է ուղարկել:
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, ներկայումս Վրաստանի ԱԳՆ-ն մանրամասն տեղեկություններ չունի միջադեպի կապակցությամբ, քանի որ դեսպանատուն չունի Կոնգոյի Հանրապետությունում:




























