YouTube-ը երաժշտության սիրահարների համար ԱՄՆ-ում YouTube Music հավելվածն է թողարկել: Այս մասին գրում է USA Today-ը:
Պարբերականի տվյալներով, ծառայությունը երաժշտական մեծ բազա ունի, որում ներառված են ոչ միայն ալբոմներ եւ սինգլներ, այլեւ տեսահոլովակներ, հեռուստատեսային ելույթներ, համերգների ձայնագրություններ: Այն որոնողական հարմար համակարգ ունի, որը թույլ է տալիս արագորեն գտնել նախընտրած երաժշտությունը:
Ըստ ՏԱՍՍ-ի, նոր հավելվածից կարելի է օգտվել ինչպես անվճար, այնպես էլ YouTube Red անվանումը ստացած բաժանորդագրության շրջանակում:
Հոկտեմբերի 28-ից YouTube-ը վճարովի բաժանորդագրության ծառայություն է ներդրել, որն օգտատերերին թույլ է տալիս տեսանյութ դիտելիս բաց թողնել գովազդային հոլովակները: Բաժանորդագրության արժեքն ամսական 9.99 դոլար է:





























