Թուրք ոստիկանները հարձակվել են Սիլվան մտնել ցանկացող քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատվիրակության վրա՝ կիրառելով ջրցան մեքենա եւ արցունքաբեր գազ։

Թուրքական Diken կայքի փոխանցմամբ՝ 10 օր շարունակ Սիլվանում փողոց դուրս գալու արգելքի եւ տեղի քուրդ բնակչության կոտորածի դեմ բողոքելու համար HDP-ի պատվիրակությունը համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի հետ փորձել է մտնել Դիարբեքիրի Սիլվանի շրջան, սակայն հանդիպել է ոստիկանության բռնություններին։

Ոստիկանները սկզբում ջրցան մեքենա են օգտագործել քուրդ գործիչների դեմ, որից հետո կրակել գազային ռումբերով։

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է գազային ռումբերից մեկը դիպչում HDP-ի համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի գլխին։

Նշենք, որ Սիլվանում թուրքական իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են սահմանել։ Այս 10 օրվա ընթացքում ոստիկանները Սիլվանում սպանել են 7 քրդի։