Սեպտեմբերի 7-ին Վրաստան եn ժամանելու ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն ու ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, հաղորդել է «Ինտերպրեսնյուսը»:
Ակնկալվում է, որ Բաթումիում հյուրերը հանդիպումներ կանցկացնեն հանրապետության ղեկավարության հետ:
Գորբաչովն ու Ռայսը Վրաստան կայցելեն Համաշխարհային առաջնորդների 5-րդ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում: Քննարկումներ են լինելու արդիական թեմաներով, այդ թվում՝ տարածաշրջանի քաղաքական եւ մշակութային բարդությունների, ատոմային զենքի չտարածման, առկա հակամարտությունների վերաբերյալ:



























