Game of War բջջային խաղի պատասխանատու Machine Zone ընկերությունը պայմանական անվճար ռազմավարություն է գործարկել, որի դեմքը դարձել է դերասան, Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, հայտնում է Gamasutra կայքը։ Mobile Strike անունը կրող խաղը պատմում է պատերազմների մասին ժամանակակից զենքի օգտագործմամբ։ Այն հարմարեցված է Android եւ iOS բազաների համար։ Ինչպես Game of War-ի դեպքում, լրացուցիչ արտոնություններ ստանալու համար այստեղ նույնպես պետք է գումար վճարել։
Machine Zone նախագծի վրա աշխատելու համար ձեւավորվել է առանձին ստուդիա, որը կոչվում է Epic War, փոխանցում է Lenta-ն։
Game of War-ն իր ժանրով օնլայն մարտավարություն է, մարտերն այնտեղ տեղի են ունենում հորինված հին աշխարհում։





























