ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին հրամանագրեր է ստորագրել ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:
Մասնավորապես, մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար պետական պարգեւներով պարգեւատրվել են.
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով`
Արթուր Նիկոլայի Զաքարյանը` ԼՂՀ ՊԲ N 33651 զորամասի հետախուզության պետ,
«Արիության համար» մեդալով`
Մասիս Ալեքսանդրի Էմիրյանը` ԼՂՀ ՊԲ N 33651 զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար,
Երվանդ Վահեի Հովհաննիսյանը` ԼՂՀ ՊԲ N 33651 զորամասի 9-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 3-րդ հրաձգային ջոկի գնդացրորդ,
Ռուդիկ Թովմասի Մանասերյանը` ԼՂՀ ՊԲ N 33651 զորամասի 9-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի նռնակաձիգ,
Գեւորգ Մավրիկի Մանգասարյանը` ԼՂՀ ՊԲ N 33651 զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ,
Սամվել Ռոբերտի Վերդյանը` ԼՂՀ ՊԲ N 33651 զորամասի հրետանու պետի սպառազինության եւ տեխնիկական գծով տեղակալ:
Նույն օրը ԼՂՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար եւ հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ «Ֆոր դիրեքշնս» ՍՊԸ տնօրեն Սեյրան Սեմյոնի Կարապետյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:




























