Թուրքիայի Վան նահանգի Մուրադիյեի (Բերկրի-խմբ) քաղաքապետ Սաֆուրե Գյունեշի գլխին մահակով խփած ոստիկանին պատժել են ընդամենը 3 օրվա աշխատավարձի պահումով, իսկ քաղաքապետի դեմ հայց ներկայացրել՝ ոստիկանին դիմադրելու մեղադրանքով։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ մի բողոքի ակցիայի ժամանակ Մուրադիյեի կին քաղաքապետ Սաֆուրե Գյունեշի գլխին մահակով ուժեղ հարվածած ոստիկանին պատժելու պահանջով բողոքները շարունակվում են, սակայն Մուրադիյեի ոստիկանապետ Ֆաթիհ Յամաչը քուրդկ կին քաղաքապետի դեմ հայց է ներկայացրել՝ ոստիկանին դիմադրելու եւ ահաբեկիչների օգտին քարոզչություն անելու մեղադրանքով։











