Windows 10-ի առաջին խոշոր թարմացման մասին հայտնել է Microsoft օպերացիոն համակարգերի  խմբի փոխնախագահ Թերի Մայերսոնը։

Ընկերությունը խոստանում է, որ այժմ Windows 10-ն ավելի արագ եւ կայուն կաշխատի տարբեր սարքերի վրա։ Թարմացման մեջ մտնում է նաեւ բրաուզերի բարելավված՝ Microsoft Edge տարբերակը եւ Internet Explorer-ում լուսանկարների ավելի հարմարավետ դիտման ծրագիր։

«Windows-ը որպես ծառայություն» կոնցեպցիային համապատասխան բիզնեսի համար թարմացումն այնպիսի նոր հնարավորություններ է բացում, ինչպիսիք են՝ բիզնեսի համար  Windows-ի թարմացումների կենտրոնը, բիզնեսի համար Windows խանութը, բջջային ծառայությունների կառավարման կենտրոնը, Azure Active Directory-ին միանալու ծառայություն, ինչպես նաեւ անվտանգության ապահովման նոր գործառույթներ։