Իրաքում պատահարի արդյունքում իրանցի 10 ուխտավորներ են զոհվել, եւս 30-ը վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ավտոբուսը շրջվել է Իսկանդարիա քաղաքի մերձակայքում:
Ուխտավորներով ավտոբուսը շարժվում էր շիաների սուրբ Նաջաֆ քաղաքից դեպի շիաների երկրորդ քաղաք՝ Սամարրա:




























