ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին կայցելի Իրան, որտեղ կմասնակցի գազ արտահանող երկրների համաժողովին։
«Մենք պատրաստվում ենք նոյեմբերի 23-ին Թեհրանում մասնակցել գազ արտահանող երկրների համաժողովին, եւ ռուսական կողմը ներկայացված է լինելու նախագահի մակարդակով»,- ասել է Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա չի բացառել նաեւ երկու երկրների նախագահների միջեւ երկկողմ շփման հնարավորությունը։ Ուշակովը նշել է, որ այցը կտեւի 1 օր։





























