ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը Մոսկվայի խնդիրը չէ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է Սիրիայում խնդրի կարգավորման մանրամասն «ճանապարհային քարտեզ» մշակելուն, ապա դա մեր խնդիրը չէ։ «Քարտեզը» պետք է մշակեն եւ ընդունեն իրենք՝ սիրիացիները»,- ասել է Պուտինը։

Նախագահն ընդգծել է, որ այդ նույն ժամանակ ռուսական դիվանագիտությունը ակտիվորեն առաջարկներ է առաջ քաշում, թե ինչպես արտաքին ուժերը կկարողանային օգնել սիրիացիներին հաղթել ահաբեկիչներին։