Իսրայելական Clipfort սթարտապը կներկայացնի այնպիսի ատրճանակի նախագիծը, որը ճանաչում է մատնահետքերը, այսինքն հնարավորություն է տալիս խուսափել զենքի չարտոնված կիրառումից, տեղեկացնում է  Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։

Տվիչը տեղադրված է փամփուշտներով պահեստատուփի վրա։ Ճանաչումը  0,7 վայրկյան է տեւում։ Աշխատանքի ճշգրտությունը 100000 հնարավորից  99999 անգամ է։ Պահեստատուփը նախատեսված է ամերիկյան M16 ակոսավոր հրացանի փամփուշտների համար եւ կարժենա 150-ից 200 դոլար։ Ընկերությունը ներդրողներից  2 մլն դոլար է ներգրավել եւ մինչեւ տարվա վերջ նախատեսում է ներգրավել եւս  4 մլն դոլար։