Այս փուլում Facebook-ը օգտատերերից կարծիքներ կհավաքի նոր գործառույթի վերաբերյալ։

Իր նոր Messenger հավելվածում Facebook-ը փորձարկում է այնպիսի հաղորդագրությունների ուղարկման հնարավորությունը, որոնք ուղարկվելուց մեկ ժամ անց ինքնաբերաբար կանհետանան։ Փորձարկումն առայժմ Ֆրանսիայում է տեղի ունենում։

Որոշ օգտատերեր նոյեմբերի 12-ից կարող են փորձել նոր հնարավորությունը։ Հավելվածում ավազե ժամացույցի պատկերագիր կհայտնվի, որը գործի է դնում անհետացող հաղորդագրությունների ուղարկումը։

Փորձարկումն անցկացվում է ինչպես iOS հավելվածում, այնպես էլ Android-ում։

Այս փուլում Facebook-ը օգտատերերից կարծիքներ կհավաքի նոր գործառույթի վերաբերյալ։ Եթե նման հաղորդագրությունների ուղարկումը դուր գա օգտատերերին, սոցցանցը նախատեսում է այն գործարկել նաեւ այլ երկրներում, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BuzzFeed-ին։

Նման հնարավորություն արդեն իսկ առկա է Facebook Messenger-ի մրցակից Snapchat-ում։ 2013-ին Facebook-ը փորձել է երեք միլիարդ դոլարով գնել Snapchat-ը, սակայն սթարտապ ստեղծողները մերժել  են այդ առաջարկը։