Ռուսական «Յանդեքս» ընկերությունը դիմել է Եվրևահանձնաժողով` ԵՄ–ում Google–ի կողմից Android օպերացիոն համակարգի առնչությամբ թույլ տված ազատ մրցակցության հնարավոր խախտումները հետաքննելու խնդրանքով։ Դիմումն ուղարկվել է 2015թ. ապրիլին։

«Google–ն օգտագործում է այս ուղղությունները համաշխարհային մրցակցությունը խոչընդոտելու նպատակով, եւ այս խնդիրը պետք է լուծվի։ Եվրոպայում «Յանդեքսի» բիզնեսի զարգացումը այլ գործոններից բացի կախված կլինի նաեւ Եվրահանձնաժողովի հետաքննության արդյունքներից»,– ТАСС–ին հայտնել են ռուսական ընկերությունից` ընդգծելով, որ իրենց բողոքի հիմքում գործնականում նույն հավակնություններն են, որոնք  ընկերությունը Google–ին ներկայացրել էր Ռուսաստանում։

Նշենք, որ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը պահանջել էր, որ Google–ը խոչընդոտներ չառաջացնի Android–ով աշխատող սարքերի վրա «Յանդեքսի» հավելվածները եւ ծառայությունները ներբեռնելիս։ Խախտումների համար կորպորացիային սպառնում է տուգանք` Google Play–ի հավելվածների խանութի շրջանառության 1–15%–ի չափով։