Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների թիվը հասել է 40-ի, սակայն այս թիվն էլ խիստ նախնական է։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի փոխանցմամբ, ահաբեկիչները պատանդներ են վերցրել «Բատակլան» համերգասրահի դահլիճում։
Ահաբեկչությունները եղել են երեք տարբեր տեղերում։ «Բատակլան»-ում պատանդների թիվը 60-ից ավելի է։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այս պահին արտակարգ խորհրդակցություն է անցկացնում ՆԳ նախարար Բեռնար Կազնեւի հետ։ Հանդիպմանը մասնակցում են նաեւ վարչապետ Մանյուել Վալսը, եւ այլ նախարարներ։
Նշենք, որ պայթյուններ էին գրանցվել Stade de France մարզադաշտի մոտ, ոտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղը դիտող Օլանդին անհապաղ տարհանել էին, իսկ ոստիկանությունը փակել է մարզադաշտի դռները եւ մարդկանց արգելել դուրս գալ՝ վախենալով ահաբեկչությունների կրկնությունից։
Հրաձգություն է եղել «Փոքրիկ Կամբոջա»ռեստորանի մոտ, որը գտնվում է Charlie Hebdo սկանդալային պարբերականի մոտ։ Մեքենայով անցնող ահաբեկիչները կրակ են բացել։
«Բատակլան» համերգասրահում էլ ռոք համերգ է եղել, որի ընթացքում ահաբեկիչները պատանդներ են վերցրել։
Ոստիկանությունն արգելափակել է ահաբեկչությունների վայրերը, մարդկանց հրահանգել դուրս չգալ տներից։ Ներկայումս որոնում են ահաբեկիչներին։
.jpg)
.jpg)
.jpg)











