Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեղարկել է թուրքական Անթալիայում նախանշված G20-ի գագաթաժողովին մասնակցությունը: Պատճառը նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններն են:

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, նրա փոխարեն նոյեմբերի 15-ին կայանալիք գագաթաժողովին կմասնակցի երկրի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:

Հիշեցնենք, որ մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 150-ի, մի քանի տասնյակ վիրավոր կա: