Ղարաբաղյան հակամարտության կարագավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի սկզբին այցելելու են տարածաշրջան: Ինչպես NEWS.am-ին հայտնի է  դարձել դիվանագիտական աղբյուրներից, սեպտեմբերի 9-ին նրանք կլինեն Երեւանում:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ միջնորդները Բաքու կայցելեն սեպտեմբերի 7-ին:

Չի բացառվում, որ համանախագահներն այցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ: