Facebook սոցիալական ցանցը կայքում հատուկ էջ է ավելացրել, որը Փարիզում գտնվողներին թույլ է տալիս հայտնել, որ իրենք անվտանգ վայրում են եւ չեն տուժել Փարիզի ահաբեկչություններից։ Մնացած օգտատերերը կարող են ստուգել, թե գտնվում են արդյոք նրանց ընկերները վտանգավոր գոտում, փոխանցում է Lenta-ն։

Գործառույթն առաջարկում է արագ ստանալ անհրաժեշտ տեղեկությունը եւ կապ հաստատել աղետի գոտում գտնվող ընկերների հետ։ Բացի այդ, «Facebook-ի անվտանգության ստուգումների» շրջանակում ստեղծված էջը կարճ տեղեկատվություն է հաղորդում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին եւ ներկայացնում Իլ դե Ֆրանս շրջանի քարտեզը։