Չեչնիան այլեւս նախագահ չունի, այսուհետեւ նա կոչվելու է հանրապետության ղեկավար: Սեպտեմբերի 2-ին նման որոշում է կայացրել Չեչնիայի խորհրդարանը, ըստ որի Ռամզան Կադիրովը ոչ թե նախագահ է, այլ հանրապետության ղեկավար:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ռամզան Կադիրովը նման առաջարկ էր ներկայացրել Չեչնիայի խորհրդարանին, հայտարարելով, որ Ռուսաստանում պետք է լինի մեկ նախագահ: Նա նշել է, որ պատրաստ է ընդունել ցանկացած տերմին, բացի «նախագահից»:

Կադիրովը վստահ է, որ ՌԴ սուբյեկտների ղեկավարները պետք է կոչվեն նահանգապետեր, հանրապետությունների ղեկավարներ եւ այլն, բայց ոչ «նախագահ»: Նրա այս նախաձեռնությունը պաշտպանել են Հյուսիսային Կովկասի մյուս բոլոր հանրապետությունների ղեկավարները, որոնք որոշել են համատեղ հայտարարություն պատրաստել դրա վերաբերյալ: