Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նոյեմբերի 14-ին Վիեննայում կմասնակցի Սիրիայի հարցով միջազգային հանդիպմանը։

«Ես մեկնում եմ Ավստրիայի մայրաքաղաք՝ Սիրիայի ճգնաժամի հարցով խորհրդակցությանը մասնակցելու համար, որի ընթացքում մենք ահաբեկչության դեմ պայքարի նոր ուղիներ կփնտրենք»,- ասել է Զարիֆը։

Նա դատապարտել է Փարիզում ահաբեկչական գործողությունները եւ հիշեցրել, որ դեռեւս 2 տարի առաջ ՄԱԿ-ում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի արած առաջարկը դեռ ուժի մեջ է (միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մասին), փոխանցում է ՏԱՍՍ-ը։